Երևանում մեկնարկել է սահմանադրական փոփոխություններին ոչ ասող ուժերի համաժողովը։
«Ոչ»-ի համաժողովին մասնակցում են Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ ու հասարակական կազմակերպություններ։
«Ոչ»-ի ճակատում միավորված ուժերը պատրաստվում են համաժողովի ավարտին համատեղ հայտարարություն ստորագրել: