Մատչելիության հղումներ

Նազարբաևի դուստրը՝ Ղազախստանի փոխվարչապետ


Դարիգա Նազարբաևան ամուսնու՝ Ռահաթ Ալիևի հետ, 4-ը դեկտեմբերի, 2005թ․, արխիվ
Դարիգա Նազարբաևան ամուսնու՝ Ռահաթ Ալիևի հետ, 4-ը դեկտեմբերի, 2005թ․, արխիվ

Ղազախստանի նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբևան այսօր հոր՝ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրամանագրով նշանակվել է երկրի փոխվարչապետի պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակի պաշտոնը:

52-ամյա Դարիգա Նազարբաևան նախորդ տարվա ապրիլից ղեկավարում էր «Նուր Օթան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: 2000-ի սկզբներին եղել է «Ասար» կուսակցության նախագահը: Ավելի ուշ՝ 2006 թվականին այդ կուսակցությունը միավորվեց «Նուր Օթան»-ի հետ:

2007 թվականին Նազարբաևան ժամանակավորապես թողեց քաղաքականությունը, ինչը, շատերի գնահատմամբ, կապված էր նրա այն ժամանակվա ամուսնու՝ Ռահաթ Ալիևի անվանն առնչվող սկանդալային պատմությունների հետ: Այս տարվա փետրվարին Ռահաթ Ալիևին մահացած էին գտել Վիեննայի բանտերից մեկի մենախցում:

Ղազախստանում Ալիևին մեղադրում էին մի շարք քրեական հանցագործությունների մեջ, սակայն նա հերքում էր այդ մեղադրանքները՝ համարելով, որ իր նկատմամբ հետապնդումները քաղաքական ենթատեքստ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG