ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Ջորջ Լինքն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունների առաջադրած սահմանափակումների պատճառով ԺՀՄԻԳ-ը չեղարկում է նոյեմբերի 1-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր դիտորդական առաքելությունը։
«Դիտորդների թվի սահմանափակումը անհնար կդարձներ արդյունավետ և վստահելի առաքելության իրականացումը»,- ասել է ԺՀՄԻԳ-ի ղեկավարը.- «Ցավոք, մենք ստիպված ենք ԺՀՄԻԳ-ի առաքելությունը չեղյալ համարել»։
Լինքը հավելել է, որ Ադրբեջանի՝ սահմանափակ թվով դիտորդներ ընդունելու պահանջը հակասում է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և ԺՀՄԻԳ-ի ընտրական դիտորդական առաքելության մանդատին։