Ուրուգվայի հայ համայնքային կառույցների կազմակերպմամբ, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի և Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանի հովանավորության ներքո Մոնտեվիդեոյում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին:
Հանդիսության ընթացքում ելույթ են ունեցել հայկական պարախմբերը և երգչախումբը:
Գլխավոր բանախոսն էր Լեռնային Ղարաբաղ այցելած սենատոր Ռուբեն Մարտինես Հուելմոն, ով ընդգծել է, որ Ղարաբաղի անկախությունը ունի իրավական հիմնավորում, ու միջազգային ճանաչումը ժամանակի խնդիր է:
Ուրուգվայցի սենատորը առաջարկել է ստեղծել Ուրուգվայի և Լեռնային Ղարաբաղի հասարակությունների միջև շփման ամբիոն ֆորում՝ քաղաքական և մշակութային հարաբերությունները զարգացնելու նպատակով:
Ընթերցվել է Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանի ողջույնի խոսքը:
Հանդիսությանը ներկա էին Չեխիայի և Իսլանդիայի պատվո հյուպատոսները: