Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են սիրիական հակամարտության հարցը՝ այդ երկրում ռուսական ռազմական ներկայության մտահոգությունների ֆոնին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռները վայրէջք են կատարել Սիրիայում: