Ռուսական БМП-3 զրահամեքենաների մատակարարումը Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այս պահի դրությամբ սպասվում է 50 մեքենայից բաղկացած վերջին խմբաքանակի առաքումը»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը Russia Arms Expo-2015 ցուցահանդեսին։
Ըստ լրատվական գործակալության՝ այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ավարտում է Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին։ Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտնել էր, որ 2017-ին Ռուսաստանը կավարտի զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին՝ համաձայն 2010 թվականին կնքված համաձայնագրի։