Մատչելիության հղումներ

Վրաստանը դատապարտում է Աբխազիայի և Վենեսուելայի միջև ցանկացած համաձայնագրի կնքումը


Տեսարան Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիից
Տեսարան Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիից

Պաշտոնական Թբիլիսին դատապարտում է Աբխազիայի իշխանությունների հետ վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիր կնքելու՝ Վենեսուելայի պլանները:

Այն մասին, որ կողմերը պատրաստվում են նման համաձայնագիր կնքել ավելի վաղ հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները:

"Новости-Грузия" գործակալությունը մեջբերում է վրացական ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը․ - «Ցանկացած համաձայնագիր Կարակասի և Սուխումիի միջև՝ լինի դա «Վենեսուելայում Աբխազիայի դեսպանատուն», «Աբխազիայում Վենեսուելայի դեսպանի» նշանակում, «վիզայի ազատականացման» կամ այլ հարցով, ի սկզբանե ապօրինի է և համաձայն միջազգային իրավունքի չունի իրավական հետևանքներ»:

Վենեսուելան Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2009 թվականի սեպտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG