Գերմանիան մի քանի տարի շարունակ կարող է տարեկան շուրջ 500 հազար միգրանտ ընդունել, հայտարարել է այդ երկրի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:
Գերմանացի պաշտոնյան նաև նշել է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է մասնակցեն փախստականների տեղավորման գործին:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել էր, որ 2015 թվականին շուրջ 800 հազար փախստական կարող է ապաստան խնդրել Գերմանիայից:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել է առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրում 20 հազար սիրիացի փախստականների ապաստան տրամադրել: