ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող ճնշումները:
Երեքշաբթի օրը տարածած հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել, հալածել ու ահաբեկել լրագրողներին, իրավապաշտպաններին ու ակտիվիստներին:
Ալ-Հուսեյնը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանքի տակ են խոսքի ազատության, խաղաղ հավաքների, մարդկանց պաշտպանելու իրավունքներից օգտվելու պատճառով: