Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ:
Համաժողովին հրավիրվել են շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարներ, հայտնում է ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։