Զինծառայող Նարեկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը:
Կատարվում է նախաքննություն: