Մատչելիության հղումներ

Ռազմական կցորդների հետ հանդիպում Ադրբեջանի ՊՆ-ում


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչությունում այսօր կայացել է հանդիպում 13 պետությունների ռազմական կցորդների հետ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հիշյալ վարչության պետ Հուսեյն Մահմուդովը նախարարի հանձնարարությամբ կցորդներին տեղեկացրել է երկրում երեկ մեկնարկած հրամանատարաշտաբային զորախաղերի մասին: Նա անդրադարձել նաև հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակին՝ դրա համար մեղադրելով հայկական կողմին:

«Մեկ անգամ ևս ընդգծվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են ազատել հարազատ հողերը դրանցում օկուպանտների ներկայությունից», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG