Մատչելիության հղումներ

Բախումները Տաջիկստանում շարունակվում են


Դուշանբե, 4-ը սեպտեմբերի, 2015թ․
Դուշանբե, 4-ը սեպտեմբերի, 2015թ․

Տաջիկստանի ուժային կառույցները շարունակում են հատուկ գործողությունը Դուշանբեից մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռոմիտի կիրճում` նպատակ ունենալով չեզոքացնել պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուլհալիմ Նազարզոդայի ղեկավարած զինված խումբը:

Նախօրեին Նազարզոդայի ենթակայության տակ գտնվող դեսանտային գումարտակը Դուշանբեյում մի շարք հարձակումներ էր գործել տաջիկ ոստիկանների դեմ` սպանելով 9 և վիրավորելով 7 իրավապահների: Առավոտյան բախումներից հետո զինյալները հեռացել էին մայրաքաղաքից և դիրքավորվել Ռոմիտի կիրճում:

Խմբի ներկայացրած պահանջների մասին այս պահին որևէ տեղեկություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG