Մատչելիության հղումներ

«Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում տեղի է ունեցել ԱԱԽ պայմանական նիստը


«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի Հանրապետության շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:

Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Սերժ Սարգսյանը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG