Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է ՌԴ ԱԴԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ Կոզիկին և Միխեևին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության (ԱԴԾ ՍԾ) սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկին և Հայաստանում ՌԴ Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեևին:

Հայաստանի նախագայի մամլո գրասենյակի տեղեկացմամբ՝ հանդիպման սկզբում Նիկոլայ Կոզիկը ՀՀ Նահագահին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին և նրա անցած ծառայողական ուղին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխեևին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նրան պաշտոնավարման ամբողջ ընթացքում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջպետական պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի և հայ սահմանապահների՝ պետական սահմանի պահպանությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեությանը վերաբերող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG