Չինաստանը տոնում է երկրորդ աշխարհամարտին Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանը: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, այս առիթով ելույթ ունենալով Պեկինի Տյանյանմըն հրապարակում տեղի ունեցած լայնածավալ զինվորական շքերթին, հայտարարել է, թե Չինաստանը «երբեք չի ձգտում ոչ գերիշխանության, ոչ էլ ընդլայման»:
Շքերթին, մի շարք երկրների ղեկավարների թվում, ներկա են գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ճապոնիայի վարչապետը և արևմտյան երկրների առաջնորդները, բացառությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի, հրաժարվել են մասնակցել այդ արարողությանը: Շքերթին մասնակցել է ավելի քան 12 հազար զինվորական, 200 ինքնաթիռ և այլ ռազմական տեխնիկա: