Մատչելիության հղումներ

Ստամբուլում օդանավը վայէջք է կատարել առանց առջևի շասին բացվելու


Թուրքիա - Boeing 767-ը առանց առջևի շասին բացվելու վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում, 9-ը մայիսի,
Թուրքիա - Boeing 767-ը առանց առջևի շասին բացվելու վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում, 9-ը մայիսի,

Ամերիկյան բեռնափոխադրումային FedEX Airlines ընկերության Boeing 767 օդանավը Ստամբուլի օդանավակայանում վայրէջք է կատարել առանց առջևի անիվը բացվելու։ Տուժածներ չկան։

Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանից դեպի Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմը վայէջքի պահին Ստամբուլի օդանավակայանի դիսպետչերներին տեղեկացրել է, որ առջևի շասին չի բացվում, ու այդ պայմաններում իջել են վայրէջքի։

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաղորդում է, որ ուսումնասիրություն է անցկացվում։

Boeing ընկերությունը հարցումներ է ուղարկել FedEX-ին, որը հայտարարել էր, թե իր գործողությունները կոորդինացնում է հետաքննչական մարմնի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG