Նախագահի նստավայրում շարունակվում են սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունները։
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:
Նշենք, որ խորհրդարանական ուժերից Դաշնակցություն, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն նախագահի հետ քննարկել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը։