Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Ռուսաստանին վճարել է 950 միլիոն եվրո «Միստրալ»-ների պայմանագիրը չեղարկելու համար


Ֆրանսիան որպես փոխհատուցում Ռուսաստանին վճարել է 950 միլիոն եվրո «Միստրալ» ավիակիրների ձեռքբերման պայմանագիրը չեղյալ հայտարարելու համար, նշվում է Փարիզի և Մոսկվայի միջև ստորագրված համաձայնագրի վավերացման օրինագծում, որը հրապարակվել է Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին պալատի կայքում։

Համաձայնագիրը ստորագրվել է օգոստոսի 5-ին։ Ռուսական կողմից այն ստորագրել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ֆրանսիական կողմից՝ Ֆրանսիայի հատուկ ներկայացուցիչ Լուի Գոտիեն։ Փաստաթղթում նշված է, որ մինչև Փարիզը պամանագրի դադարեցման համար ամբողջությամբ չփոխհատուցի Մոսկվային, այդ նավերը չի կարող վաճառել երրորդ կողմին։

Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև 1 միլիրադ 300 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել էր 2011 թվականի հունիսին, դրանով Ֆրանսիան պարտավորվել էր երկու ավիակիր արտադրել Ռուսաստանի համար։ Սակայն Փարիզը դադարերեց համաձայնագիրը՝ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG