Մատչելիության հղումներ

Չնայած Կոբզոնի նկատմամբ սահմանված ԵՄ պատժամիջոցներին, երգիչն Իտալիայի վիզա է ստացել


Իոսիֆ Կոբզոնը Ուկրաինայում, արխիվ
Իոսիֆ Կոբզոնը Ուկրաինայում, արխիվ

Իտալիայի արտգործնախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը Իտալիայում բուժում ստանալու նպատակով վիզա է ստացել։ Այս մասին հաղորդում է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը։

Ըստ աղբյուրի, Իտալիայի դիվանագիտական գերատեսչությունը Կոբզոնին վիզա տրամադրելու որոշումը բացատրել է մարդասիրական նկատառումներով՝ ընդգծելով, որ հարցը համաձայնեցվել է նաև ԵՄ անդամ երկրների հետ։ «Եթե, թեկուզ մի երկիր ընդդիմանար, ապա ռուսաստանցի պատգավորին վիզա չէր տրամադրվի», - վստահեցրել են Իտալիայի արտգործնախարարությունից։

Գերմանիայի արտգործնախարարությունն, իր հերթին, հայտարարել է, որ երգիչ-պատգամավորը իսկապես կարող է օրինական հիմունքներով Եվրամիության մուտքի թույլտվություն ստանալ, չնայած, որ նրա նկատմամբ սահմանված է ԵՄ պատժամիջոց և, ֆորմալ առումով, նրան արգելված է մուտք գործել ԵՄ։

«ԵՄ պատժամիջոցների ռեժիմը նախատեսում է հնարավորություն, որ անդամ երկրները, մարդասիրական անհետաձգելի կարիքներից ելնելով, առանձին դեպքերում վերանայում են մուտքի արգելքը», - Deutsche Welle -ին փոխանցել են արտգործնախարարությունից։

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ չգիտի՝ արդյո՞ք որևէ մեկը նպաստել է ռուսաստանցի երգչի՝ վիզա ստանալու հարցում։ Ներկայացուցչի խոսքով, հայտն անձամբ ներկայացրել է Իոսիֆ Կոբզոնը։

Օգոստոսի վերջին երգիչը հայտարարել է, թե չնայած իր նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, գնում է Եվրոպա՝ բուժվելու։ Կոբզոնը նշել էր, որ այդ հարցում իրեն օգնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG