Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ «Ազատության» ուղիղ եթերում հայտարարեց, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության բոլոր բերման ենթարկված անդամները ազատ են արձակվել:
Հիշեցնենք, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը, սատար կանգնելով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էր նախաձեռնել Հանրապետության հրապարակում․ նախաձեռնության անդամները անընդհատ շրջում էին հրապարակով և տարբեր ուղղություններով փորձում են մուտք գործել «գորգի» հատված, և ոստիկանությունը այդ ընթացքում բերման ենթարկեց նախաձեռնության 7 ակտիվիստների, այդ թվում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին: