Այսօր օրվա երկրորդ կեսին աշխատանքային այցով Բաքու կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Այցի ընթացքում տեղի կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի քննարկում: