Մատչելիության հղումներ

Հետխորհրդային երկրների ղեկավարները ժամանում են Պեկին՝ մասնակցելու սեպտեմբերի 3-ի շքերթին


Չորեքշաբթի օրը Չինաստանը կտոնի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյա հոբելյանը: Մայրաքաղաք Պեկինում նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ, որոնց կմասնակցեն հարյուր հազարավոր քաղաքացիներ: Հանդիսություններին ներկա կգտնվի նաև երկրի նախագահ Սի Ցզինպինը:

Հանդիսավոր շքերթին, որի ընթացքում ելույթ կունենա շուրջ 12 հազար չինացի զինվորական և կցուցադրվի չինական արտադրության ռազմական տեխնիկա, կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև Պակիստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Բելառուսի ղեկավարները:

Արևմտյան երկրների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պեկինյան միջոցառումներին ներկա չեն լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG