Ռուսաստանի Դոնի Ռոստով մարզում 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանի սպանության դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Բալայանի խոսքով, Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչն այժմ դեպքի վայրում է և կայցելի հիվանդանոցում գտնվող Խլղաթյանի հորը։
Ավելի վաղ արտգործնախարարության խոսնակն ասել էր, որ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։
Հիշեցնենք, ըստ Դոնի Ռոստովի ոստիկանության, օգոստոսի 30-ին Դոնի Ռոստովի մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, որի պատճառով էլ բնակիչները ծեծի են ենթարկել նրան։ Տղան ստացած վնասվածքներից մահացել է։