Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ


Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս, արխիվ
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Կաթողիկոսի ուղերձում մասնավորապես ասված է. - «Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր ու ձգտում ունի դեպի կրթությունը և մեծ պատկառանք ու խոնարհում է տածում ուսուցչի և մանկավարժի հանդեպ, ովքեր անմնացորդ նվիրումով ծառայում են սերունդների կրթության և դաստիարակության վսեմ գործին: Մեր երկրի առաջընթացի ու զարգացման, մեր ժողովրդի բարօր կյանքի հաստատման համար առաջնային դեր ունեն կրթական մեր հաստատությունները, որ կոչված են ապահովելու արդի պահանջները բավարարող որակյալ կրթություն, սերմանելու հոգևոր և ազգային արժեքներ մեր զավակաց հոգիներում, որոնց ձեռքերում է մեր ապագան։ Ամենքիս առաքելությունն է կերտել ազնիվ, հայրենասեր ու հավատավոր նկարագիրը մեր զավակների, զորացնել նրանց մեջ պատասխանատվությունը ապագայի նկատմամբ և ամրապնդել Աստծո կողմից տրված շնորհները բազմապատկելու և ի շահ մեր երկրի և ժողովրդի գործադրելու հանձնառությունը»:

«Հայրական սիրով և օրհնությամբ մաղթում ենք, որ Երկնավոր մեր Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը և շնորհազարդի ու զորակից լինի մեր սիրելի մանկավարժներին և կրթության գործի բոլոր մշակներին իրենց նվիրական և պատասխանատու կոչման և առաքելության մեջ:Թող մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի աստվածային ամենառատ սերն ու շնորհները միշտ ձեզ հետ լինեն, ամեն», - ասված է կաթողիկոսի շնորհավորական ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG