Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր: Դպրոցներում այսօր կհնչի առաջին զանգը։
Կրթության և գիտության նախարարության տվյալներով, այս տարի առաջին դասարան կգնա 40 հազար աշակերտ։ Նախորդ տարվա համեմատ, նրանց թիվն ավելացել է 2 հազարով։
Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ ուժեղացված ծառայություն են իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ու փողոցներում:
«Ուժեղացված ծառայության են անցել նաև դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործերով ծառայությունների աշխատակիցները: Արվում և արվելու է ամեն ինչ, արտակարգ դեպքերը, դժբախտ պատահարները, պարզապես տգեղ միջադեպերը բացառելու համար», - ասված է հայտարարությունում։