Մատչելիության հղումներ

Մահացել է Վահագն Հովնանյանը


Վահագն Հովնանյան, արխիվ
Վահագն Հովնանյան, արխիվ

Այսօր Երևանում, 83 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը։

Հովնանյանը ծնվել է 1932 թվականին Իրաքի Քիրքուկ քաղաքում, կրթությունը ստացել է ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանում, որտեղ ստացել է ֆիզիկոսի բակալավրի աստիճան: 1959 թվականին եղբայրների հետ հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան, 1969 թվականին՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։

Մոտ մեկ տարի առաջ «Ազատությանը» տված հարցազրույցում հայտնի գործարարը քննադատել էր Հայաստանի տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը։ Ասել էր՝ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, և եթե իրավիճակը չփոխվի՝ «սա մահ է տնտեսության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG