Եվրահանձնաժողովը որոշել է լրացուցիչ 5 միլիոն եվրո հատկացնել Ֆրանսիային միգրատների խնդիրները լուծելու համար։
«Այդ միջոցները կուղղվեն ճամբարների կառուցմանը, որտեղ մոտ 1500 միգրանտի մարդասիրական օգնություն կտրամադրվի», - Ֆրանսիայի Կալե քաղաքում հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանը՝ հավելելով, որ հատկացված միջոցներով կապահովվի նաև միգրանտների տեղափոխումը Կալեից Ֆրանսիայի այլ քաղաքներ։
Կալեի մատույցներում հաստատվել է ավել քան 3 հազար միգրանտ Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից, որտեղ զինված հակամարտություններ են ընթանում։