Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերը անցած օրվա ընթացքում 22 օդային հարված են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում և Սիրիայում: Օդային հարվածների թիրախում են հայտնվել նավեր, զրահապատ տրանսպորտային միջոցներ, ռազմավարական ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության հրետանային համակարգ:
«Իսլամական պետության» զինյալներ, իրենց հերթին, առնվազն 70 մարդու են ձերբակալել Իրաքում՝ հասարակական ընդվզումը ճնշելու նպատակով: