Մատչելիության հղումներ

Հունաստանի նախագահը արտահերթ ընտրություններ է նշանակել


Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը խորհրդարանը ցրելու և սեպտեմբերի 20-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն նոր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:

Մինչև նոր կառավարության կազմի ձևավորումը երկրում գործող ժամանակավոր կառավարությունը երդում է տվել, որից հետո էլ՝ կառավարության առաջին նիստին հաստատել երկրի նախագահի հրամանը:

Հունաստանում առաջին անգամ կառավարությունը կին է ղեկավարում. վարչապետի պաշտոնը ստանձնել է երկրում հայտնի դատավոր, Գերագույն դատարանի նախագահ Վասիլիկի Թանուն:

Ֆինանսների նախարարությունը գլխավորում է տնտեսագետ-գիտնական Յորգոս Խուլիարակիսը, որը մինչ այդ մասնակցում էր Հունաստանի և պարտապանների միջև ընթացող բանակցություններին:

Իսկ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է 87-ամյա դիվանագետ Պետրոս Մոլիվիատիսը, ով տարիներ առաջ էլ է ղեկավարել հունական դիվանագիտական գերատեսչությունը:

Ցիպրասի գլխավորած կառավարությունը հրաժարական էր տվել մոտ մեկ շաբաթ առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG