Մատչելիության հղումներ

Կոստանյանը Երմոլաևին խնդրել է Բաքվին փոխանցել ՀՀ իրավապահների պահանջը


ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան և ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհրդի քարտուղար Լեոնիդ Երմոլաև, Աստանա, 26-ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան և ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհրդի քարտուղար Լեոնիդ Երմոլաև, Աստանա, 26-ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական

ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղար Լեոնիդ Երմոլաևի հետ այսօր Աստանայում ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, այլ հարցերի թվում, քննարկել է Ադրբեջանի իրավապահ համակարգի հետ ծագող խնդիրներին ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության միջոցով լուծումներ գտնելու հնարավորությունը:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջի, Կոստանյանը դիմել է Երմոլաևին՝ «ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ իրավապահների կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությանն ուղղված քննչական պահանջը Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմնին փոխանցելու խնդրանքով»:

2014 թվականի օգոստոսին Տավուշի մարզի Չինարի գյուղի երիտասարդ բնակիչ Կարեն Պետրոսյանը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ, որտեղ էլ մահացել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG