Վաղը Բրյուսելում նախատեսված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ՝ քննարկելու Ուկրաինայի արևելյան շրջանների իրավիճակն ու Մինսկի համաձայնությունները կյանքի կոչելու հարցերը:
Իսկ այսօր Մինսկում հանդիպել են Դոնբասում իրավիաճակի կարգավորման նպատակով ստեղծված շփման խմբի անդամները։ Եռակողմ այս խմբում ընդգրկված են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: