Իսպանիայում և Մարոկոյում 14 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելու կասկածաքնով:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդում։ Երկրի արտաքին գերատեսչությունը նշում է, որ վերջին տարիներին նույն կասկածանքով մի քանի տասնյակ մարդիկ են ձերբակալվել։