Ադրբեջանական բանտում գտնվող լրագրող Ռաուֆ Միրկադիրովին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկի բուժհիմնարկ։ Այս մասին հայտնել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաևը։
Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Միրկադիրովը առողջական լուրջ խնդիրներ ունի, գրում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը։ Ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել է 2014 թվականի ապրիլին, մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Նա կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը։