Մատչելիության հղումներ

Կարսում պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը


Պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը։ Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրին, նշում է, որ գազատարը պայթեցրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները։

«Պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման հետևանքով։ Ուժեղ հրդեհի պատճառով դեպքի վայրին մոտենալ դեռևս չի հաջողվում։ Միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ», - ասել է Կարսի նահանգապետը։

Նա նաև նշել է, որ դադարեցվել է գազի հոսքը այդ խողովակաշարով։

APA-ն նշում է, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը պայթեցվել էր նաև օգոստոսի 4-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG