Միջազգային արբիտրաժային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի Նիդերլանդներին՝ «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության նավը բռնազավթելու համար:
Երկու տարի առաջ սեպտեմբերինՌուսաստանի իշխանությունները բռնազավթեցին նավը և ձերբակալեցին դրա անդամներին, երբ բնապահպանները բողոքի ակցիա անցկացրին ծովում՝ արկտիկայի ջրերում նավթարդյունահանման դեմ: Նավում գտնվող 30 լրագրողները, բնապահպանները և նավի անձնակազմը գրավի դիմաց ազատ արձակվեցին միայն Սոչիի օլիմպիական խաղերից առաջ: