Հյուսիսային և Հարավային Կորեան համաձայնության են եկել սահմանին լարվածությունը մեղմելու կապակցությամբ: Ըստ երեկ կնքված համաձայնագրի, Փհենյանը ափսոսանք է հայտնել երկու հարավկորեացի զինվորներին վիրավորելու համար: Սեուլն, իր հերթին, համաձայնել է դադարեցնել բարձրախոսներով հակա-հյուսիսկորեական հաղորդումները սահմանին:
Հիշեցնենք, երկու երկրների միջև իրավիճակը սրվել էր անցած շաբաթ: Կողմերը միմյանց մեղադրում էին սադրանքների և պատերազմ սանձազերծելու մեջ: