Մատչելիության հղումներ

Տարեց ակտիվիստին ապտակելու դեպքով նյութերը ուղարկվել են ՀՔԾ


Օգոստոսի 22-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հակոբ Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անցած ուրբաթ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա․ Վարդգեսյանը ապտակել էր հանրահավաքի 67-ամյա մասնակցին։ Դեպքից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով դադարեցվել են ոստիկանի լիազորությունները և նշանակվել է ծառայողական քննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG