Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայան. Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի


Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան, արխիվ

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, ապատեղեկատվություն որակելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, նշում է, որ հայկական կողմը զոհեր չունի։

Հիշեցնենք, այսօր առավոտյան Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարը, ինչի հետևանքով ունի առնվազն 4 զոհ, 15 վիրավոր։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայկական կողմին սկսեցին մեղադրել սեփական զոհերը թաքցնելու մեջ՝ նշելով անգամ 5 զոհվածի և 8 վիրավորի մասին։

«Մենք պետք է վաղուց ճանաչենք ու ճանաչում ենք, թե ում հետ գործ ունենք, սա է խնդիրը։ Ուղղակի ադրբեջանական կողմը միշտ այդպիսի տեղեկություններ է տարածում և դրանով չես հասկանում՝ ինչի է փորձում հասնել, դրանով ո՛չ իր զոհերի թվաքանական է իջնում, ո՛չ ինչ-որ առավելություն է ստանում, պարզապես սա իր պահելաձևն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Բաբայանը նշեց, որ այս պահի դրությամբ շփման գծում իրադրությունը վերահսկելի է, «որևէ արմատական փոփոխություն չկա»։ «Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն սա որևէ կերպով չի փոխում իրավիճակը, և նա ի վիճակի չէ իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը», - ասաց Բաբայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG