Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի անկախության հռչակման օրը ազգային դրոշի բարձրացման արարողության ժամանակ երկերի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները և կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին:
Փոփոխությունները նախաձեռնվել են երկրի արևելյան շրջաններում իրավիճակը կարգավորելու համար:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսվում է առաջին ընթերցմամբ խորհրդարանում քվեարկության դնել օգոստոսի 31-ին: