Մատչելիության հղումներ

Կարճվել է «Սանիտեկ»-ի գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը


«Սանիտեկ»-ի աղբամանները Բաղրամյան պողոտայում, արխիվ
«Սանիտեկ»-ի աղբամանները Բաղրամյան պողոտայում, արխիվ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը կարճել է «Սանիտեկ» ընկերության գույքը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը գրավոր հաղորդում էր ներկայացրել, որ հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Կենտրոնի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ընկերությա նհայաստանյան մասնաճյուղին պատկանող շուրջ 40 աղբամաններ՝ այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

«Քննությամբ պարզվել է, որ աղբամանները վնասվել են մասամբ և ընկերությանը պատճառված վնասը կազմել է 25.400 դրամ։ Ընկերությունն այլևս որևէ բողոք-պահանջ չունի, և քննիչը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG