Օգոստոսի 21-ին ժամը 20:00-ին, Կասկադ համալիրում՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հարակից տարածքում, տեղի կունենա «Քաղաքը ջազ է լսում» համերգային երեկոն։
Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ երեկոն անցկացվում է «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում։
«Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ», - ասված է հաղորդագրությունում: