Մատչելիության հղումներ

The Wall Street Journal-ը հերքում է իր լրագրողի դեմ մեղադրանքը


The Wall Street Journal-ը հերքում է իրանական պետական ԶԼՄ-ներից մեկում հայտնված մեղադրանքը, թե ամսագրի առաջատար լրագրողներից մեկը՝ Ֆարնազ Ֆասիհին լրտեսություն է արել ու Իրանի կառավարության դեմ դավադրության մասնակցել։

Հրատարակչության գլխավոր խմբագիրը հայտարարել է, որ վաստակավոր լրագրողի դեմ մեղադրանքն անհիմն է, սուտ և անպատասխանատու։ «Նրա հոդվածները քաջ, արդար ու բարձրակարգ լրագրության օրինակներ են։ Նա պարբերաբար վտանգի է ենթարկել սեփական կյանքն ու անվտանգությունը պատերազմող գոտիներից իրականությունը վավերագրելու համար, ինչն այս մեղադրանքն ավելի զայրացնող է դարձնում», - հայտարարել է խմբագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG