Մատչելիության հղումներ

էլեկտրոնային հայտարարագրում կիրառող հարկ վճարողների թիվը հասել է 95 տոկոսի


Այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն:

ԱՄՆ-ի դեսպանության փոխանցմամբ՝ Միրումյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ներկա հարկային քաղաքականությունը՝ միաժամանակ ընդգծելով նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցության շնորհիվ ունեցած վերջին ձեռքբերումները:

Ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանն ասել է, որ վերջին վեց տարիների ընթացքում 36 տոկոսով կրճատվել է այն ժամանակը, որ ձեռնարկությունները ծախսում են հարկային հաշվետվությունների ու ձևակերպումների հետ կապված աշխատանքների իրականացման վրա, իսկ էլեկտրոնային հայտարարագրում կիրառող հարկ վճարողների թիվը, որ 2011 թվականին կազմում էր 7 տոկոս, 2015 թվականին հասել է շուրջ 95 տոկոսի:

Միլսը նկատել է, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը:

Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG