Մատչելիության հղումներ

Էստոնացի սպան Ռուսաստանում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ռուսաստան - Պսկովի մարզային դատարանի շենքը, 19-ը օգոստոսի, 2015թ․
Ռուսաստան - Պսկովի մարզային դատարանի շենքը, 19-ը օգոստոսի, 2015թ․

Էստոնիայի արտգործնախարարությունը կոշտ քննադատության է արժանացրել Պսկովի դատարանի դատավճիռը:

Ռուսաստանյան դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էստոնիայի բարձրաստիճան սպային՝ լրտեսության, սահմանն ապօրինի հատելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով:

Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, թե անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն առևանգելով Էստոնիայի ուժային կառույցի ներկայացուցչին՝ խախտել են միջազգային օրենքները: Նախարարությունը, հերքելով մեղադրանքները, պահանջում է անհապաղ ազատել քաղաքացուն և դիմում է միջազգային հանրությանը:

Ռուսական դատարանի դատավճիռը «միջազգային կանոններին հակասող» է որակել նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG