Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»։