Մատչելիության հղումներ

Վրաստանի և Հայաստանի գյուղնախարարները քննարկել են գործակցության հարցեր


Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը առանձնազրույց է ունեցել Վրաստանի գյուղնախարար Օթար Դանելիայի հետ։

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնմանն ու նոր ուղղություններով գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր ներդնել հատկապես ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ընդգծելով առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG