Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը մեկնել է Թբիլիսի


Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյան
Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյան

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վրացի պաշտոնակից Օթար Դանելիայի հրավերով երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:

Նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև Կարապետյանի առանձնազրույցը Դանելիայի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` գյուղատնտեսության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG