ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը խիստ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում լարվածության աճի կապակցությամբ և կոչ է արել հակամարտող կողմերին անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար:
«Հակամարտության բոլոր կողմերին հարկավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել ներկայիս լարված իրավիճակը շտկելու համար և կանխելու բռնության այն ալիքը, որը է՛լ ավելի մեծ թվով զոհերի է հանգեցնում», - ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: