Այսօր փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունել է Հայաստանում Պերուի դեսպան Ումբերտո Ումերես Ալվարեսին, նստավայրը` Մոսկվա, հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ փոխնախարարն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում Պերուի առաջին դեսպանի հավատարմագրման կապակցությամբ՝ ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ։
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանն ուղղված քայլեր, ինչպես նաև քննարկել են միջազգային կառույցներում համագործակցության շարունակությունը և Պերուի մտադրությունը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաև Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային հարցերին: